«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մարտի 1 իրականացրած ռեժիմը կարող է բռնությունների գնալ նաև ապրիլի 24-ին։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը։ «Եթե ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 100-ամյակին, որևիցե ուժ հրաման արձակի կրակ բացել ժողովրդի վրա, դրանով ինքը կստորագրի իր՝ Թալեաթի դատավճիռը։ Եթե նման հրաման տվողներ կան, թող ուշադիր լինեն իրենց ապագայի և իրենց ունեցվածքի նկատմամբ։

«Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի խոսքով՝ «Մարտի 1-ին մարդիկ քարով դուրս էին գալիս ավտոմատի դեմ, միայն թե վերջում ինչ-որ մեկն ասեց՝ գնացե՛ք տուն։ Մարտի 1-ով մեզ պետք չէ վախեցնել, եթե մեզ վրա ուզում են կրակեն, մենք էլ շատ լավ կրակում ենք։ Հստակ լինի բոլորի համար՝ ապրիլի 24-ին մենք տուն գնացողը չենք, ուզում են կրակեն, թող կրակեն, մենք էլ կկրակենք»,- ասաց Գևորգ Սաֆարյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: