Թուրքիայում այս տարվա 7 ամիսներին արժեզրկումը կազմել է 3,7 տոկոս: Ինչպես հայտնում է Թուրքիայի պետական վիճակագրական կոմիտեն սա վերջին 30 ամիսների սպառողական գների ամենաբարձր աճն է:

«Ազադլըգ» թերթը գրում է, որ պաշտոնապես նշվում է սպառողական ապրանքների գների 3,7 տոկոս աճ, սակայն, փորձագետները հայտարարում են, որ իրականում այն կազմում է 15-17 տոկոս:

2015թ.-ի փետրվարին մանաթի 35 տոկոսով արժեզրկումից հետո Ադրբեջանում ապրանքների ու ծառայությունների գները կտրուկ աճել են: Պաշտոնապես 2-3 տոկոս արժեզրկում է կանխատեսվել, սակայն միջազգային ֆինանսական ինստիտուտները կանխատեսում են, որ Ադրբեջանում այն կկազմի 8-10 տոկոս: