MS 804 չվերթը սպասարկող եգիպտական օդանավի կործանման պատճառը հավանաբար եղել է ահաբեկչությունը: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի Քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆահթին: Դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել կատարված համար:
Նշենք, որ մինչ այժմ դեռևս անհայտ է ինքնաթիռի կործանման կոնկրետ վայրը: Արդեն իսկ ծովից հայտնաբերվում են որոշ իրեր, մասեր, սակայն դեռ ամեն ինչ չէ, որ հայտնի է:
Ինչպես հայտնում է «Ռեյտեր»-ը որոշ մասեր հայտնաբերվել են ինքնաթիռի անհետանալու վայրից 80 կմ հեռավորության վրա: Հատկանշական է այն, որ տվյալ տարածքում և ժամանակահատվածում այլ չվերթներ իրականացրած օդաչուները նշում են, որ եղանակային պայմանները եղել են բարենպաստ:
Փորձագետների մեծամասնության կարիքով սա վերջին և կործանիչ հարվածն էր Եգիպտոսի զբոսաշրջությանը:
Հունական ERT TV հեռուստաընկերությունը հաղորդում է, որ ինքնաթիռի մասունքները հայտնաբերվել են Կրետե կղզուց 426 կմ հեռավորության վրա: