ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հանձնարարականներին: «Մենք ներկայացրել ենք առաջարկություն, մոտավորապես 22-25 մեքենաների չափով կրճատում ենք իրականացնում»,- ասաց նա և նշեց, որ նախարարության այդ մեքենաները օգտագործվող մեքենաներ էին:

Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր օպտիմալացման հարցերին, ապա Արամայիս Գրիգորյանն ասաց, որ կարճ ժամանակ հետո՝ երկու-երեք շաբաթվա ընթացքում, կներկայացնեն իրենց առաջարկությունը կառավարությանը:

Նա օրինակ բերեց, որ ընդերքի ոլորտի հետ կապված ստեղծվել է մեկ պատուհանի գաղափար, ինչի նպատակը կոռուպցիոն ռիսկերից ձերբազատվելն է: «Արդեն մեկ տարի առաջ նման աշխատանքներ սկսվել են և շարունակական կլինեն»,- ասաց նա: