Հուլիսի 3-ին՝ Վարդավառի օրը, Գառնիում և Գեղարդում կայացել է «Վարդավառ» միջազգային ամենամյա փառատոնը, որի շրջանակում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը զովացուցիչներ է բաժանել հյուրերին: Այն կրթական, երիտասարդական և մշակութային միջոցառում է, որն արդեն 3 տարի շարունակ կազմակերպում է Երիտասարդական ակումբների դաշնությունը:

Ինչպես և նախորդ տարիներին, փառատոնը մեկնարկել է Գառնիում մարզային տաղավարների բացմամբ, որոնք կազմակերպվել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության տրամադրած հովանոցների տակ: Տաղավարներում յուրաքանչյուր մարզ ներկայացրել է Վարդավառը նշելու իր առանձնահատկությունները: Բացի այդ, Ընկերությունը փառատոնն ապահովել է Կոկա-Կոլա զովացուցիչներով և Բոնակուա ջրերով` անվճար բաժանելով դրանք բազմաթիվ հյուրերին ու մասնակիցներին: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը մեծապես կարևորում է համայնքների հասարակական և մշակութային կյանքին իր մասնակցությունը՝ հաճախակի աջակցելով նման միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը մայրաքաղաքում և մարզերում:

Այս տարի «Վարդավառ» միջազգային փառատոնն անցել է «Ազգային ավանդական խաղեր» խորագրի ներքո: Դրա ընթացքում ազգային խաղեր են կազմակերպվել, երիտասարդ խաղավարների միջոցով վերհանվել այն խաղերը, որոնք հայտնի են եղել դեռ մեր նախնիների շրջանում:

Փառատոնի ընթացքում նաև ազգային պարի ֆլեշմոբ է անցկացվել՝ 120 մետրանոց դրոշի բարձրացմամբ, հիմներգի կատարմամբ ու բազմաթիվ վարդերի բաժանմամբ:

«Վարդավառ» փառատոնի նպատակն է միջազգայնորեն ներկայացնել Հայաստանի պատմամշակութային արժեքները և մշակույթը առհասարակ` ընդգծելով ավանդույթները, ազգային երգն ու պարը, տոնի ծիսակատարությունն ու պատմությունը: