Առաջինը, որ ինձ շատ մտահոգում է, այն է, որ այդ հայտարարությունը հեռուստաեթերով էր, երբ որ ողջ հանրապետության բնակչությունն է լսում, իբրև թե ես 500 հոգու բաժանել եմ 10 000-ական դրամ, և այդ գումարը ստացել եմ մի բարձրաստիճան պաշտոնյայից: Ուզում եմ պարզապես հայտարարել, որ դա բացարձակ սուտ է, չի համապատասխանում իրականությանը, այդպիսի արարքը ես դժվարանում եմ գնահատել, թե ինչ է. ավելի լավ է ամենաստորաքարշ աշխատանք կատարեմ, քան այդպիսի բան անեմ: