Բրիտանական Rolls-Royce մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Phantom սեդանի՝ տեխնիկապես ամենաառաջադեմ մոդելը, որի շնորհանդեսը կայացել է Լոնդոնում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 460.000 դոլար արժողությամբ լյուքս դասի փոխադրամիջոցը, որը նախատեսված է մեծահարուստ գնորդների համար, ավտոբրենդի համոզմամբ՝ աշխարհում ամենաանաղմուկ մեքենան է:

Նորույթը համալրված է 6.75 լ աշխատանքային ծավալով, երկտուրբո V12 շարժիչով, որը Rolls-Royce-ն անվանում է «Phantom-ի լուռ բախող սիրտը»: Այն 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 5.3 վայրկյանում:

Ինչ վերաբերում է մեքենայի լազերային լուսարձակներին, ապա դրանց լույսը տարածվում է մինչև 600մ հեռավորության վրա:

Հավելենք, որ մեքենան ամբողջությամբ ալյումինից է: