Այսօր՝ օգոստոսի 13-ին, Ժամը 22։00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցում՝ «բանկի կռուգի» հարևանությամբ, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը՝ Երևան քաղաքի Կոմիտաս 44 շենքի բնակիչ՝ 81-ամյա Աչիկո Շագոյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է։

Նշվում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ վրաերթը կատարած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։