Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի:
ՀՀ ԱԳՆ կայքից տեղեկանում ենք, որ վիրավորված հայերը տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ:
Նախնական տվյալների համաձայն` ավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի մեքենային:
Նշենք, որ ավտոբուսն իրականացրել է ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ: