Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Մնջոյանի անվան Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի» մասնաշենքերից մեկում:

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

NEWS.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է հրդեհվող շենքը: