«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի Ապարան համայնքում նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Եղիազարյանին՝ «Գնթունիք» ՍՊԸ-ի (հացաբուլկեղենի և այլ խորտիկների պատրաստմամբ զբաղվող) հիմնադրին:

ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ մրցակցային ֆոնն ապահովելու համար ինքնառաջադրվել է նաև մեկ այլ թեկնածու՝ «Գնթունիքի» ավագ հաշվապահ Հովհաննես Ալեքսանյանը:

Նույն մարզի մեկ այլ՝ Ծաղկահովիտ համայնքում ՀՀԿ-ի կողմից թեկնածու է առաջադրվել Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Գոռ Հունանյանը: Նշենք, որ այս համայնքում նախորդ ընտրությունների ժամանակ ինքնառաջադրվել էր նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ, այժմ կալանավայրում գտնվող Արայիկ Խանդոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում