Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 07:58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցում՝ Եղնիկ խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» մակնիշի 33 UV 822 (վարորդ՝ 44-ամյա Ա. Օ.) եւ «ՎԱԶ-2115» մակնիշի 35 GX 947 (վարորդ՝ 19-ամյա Է. Գ.) համարանիշերի ավտոմեքենաները. «Оpel Vectra B» մակնիշի ավտոմեքենայից առկա է արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարները դադարեցրել են «Оpel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: