Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի հետին մակերեսի ծնկափոսի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա Արտուշ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 24-ին, ժամը 23.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, մի տղամարդու կողմից իր ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ արձակելու հետևանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: