Հունվարի 30-ի ցերեկը Լուսինը Երկրին կմոտենա նվազագույն՝ 358,994 կմ հեռավորությամբ, իսկ հունվարի 31-ին անամպ եղանակի դեպքում մոլորակի բնակիչները կկարողանան Սուպերլուսին տեսնել, կանխատեսում են Մոսկվայի պլանետարիումի աստղագետները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սուպերլուսին է անվանվում այն պահը, երբ լիալուսնի փուլում Լուսինը Երկրին է մոտենում 362,000 կմ-ից մոտ հեռավորությամբ եւ բարձրակետում մնալու ժամանակը 3 օրից պակաս չէ:

Այս խավարումը նշանակալից է նրանով, որ Լուսինն այս ընթացքում բարձակետից (Լուսնի Երկրին մոտ կետը) ավելի մոտ է գտնվում, այսինքն՝ երկրային ստվերի մեջ կմտնի Սուպերլուսինը: Երկրի արբանյակի տրամագիծը գրեթե 8 տոկոսով կմեծանա: Սա 2018 թվականին երկրորդ Սուպերլուսինն է: Առաջինը եւ ամենամոտը դիտվել է հունվարի 2-ին:

Խավարումը կդիտվի Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի, Արեւելյան Աֆրիկայի, Ասիայի, Ավստրալիայի, Խաղաղ օվկիանոսի եւ Հյուսիսային Ամերիկայի տարածքներից: