Ոստիկանության կողմից հետախուզվում են հունվարի 29-ին Երեւանում 17-ամյա Արման Ա.-ին եւ 18-ամյա Գառնիկ Գ.-ին դանակահարողներին: Պարզվել է, որ հունվարի 29-ին ժամը 16:00-ի սահմանում Ավան վարչական շրջանի խաղահրապարակներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 17-ամյա Արամ Խ.-ն դանակով հարվածել է Արման Ա.-ին, իսկ Ավան վարչական շրջանի Դ. Վարուժան թաղամասի բնակիչ, 16-ամյա Մովսես Մ.-ն էլ դանակով հարվածել է Գառնիկ Գ.-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալներ Արամ Խ.-ին եւ Մովսես Մ.-ին, ինչպես նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դանակները հայտնաբերելու ուղղությամբ:

Դանակահարվածներն ու դանակահարության մեջ կասկածվողները սովորում են թիվ 170 ավագ դպրոցում: