ԱՄՆ-ի Նեւադա նահանգի համալսարանի հետազոտողների թիմը յուրահատուկ ադամանդ է հատնաբերել, որի մեջ պահպանվել է սառույց-VII անվամբ սառույցի գերխիտ ձեւը: Այս մասին հաղորդվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սառույցի այս գերխիտ ձեւը, որպես կանոն, այլմոլորակային ծագում ունի: Այս նյութի մոլեկուլները, ի տարբերություն սովորական սառույցի (սառույց-I), խորանարդային մոլեկուլային ձեւ ունի: Երկրի վրա նմանատիպ կառուցվածքները ստեղծվում են լաբորատոր պայմաններում:
Գիտնականները պատահաբար են հայտնաբերել քարը Երկրի վերին շերտի տակից դուրս բերված նմուշների մեջ: Երբ գիտնականներն ուսումնասիրել են ադամանդը ռենտգենի միջոցով, պարզվել է, որ իրենց առջեւ իսկական սառույց-VII է: Այս երեւույթն առաջին անգամ է գրանցվել Երկրի վրա լիովին բնական պայմաններում: