Ըստ ՌԴ ԿԸՀ-ի, ՌԴ նախագահի ընտրության քվեարկության քվեաթերթիկների 99,65 տոկոսի ամփոփումից հետո առաջատարը գործող նախագահ Պուտինն է 76,66 տոկոսով (մոտ 56 միլիոն ձայն): Երկրորդը Կոմունիստական կուսակցության թեկնածուն է 11,8 տոկոսով, երրորդը Ժիրինովսկին՝ 5,67 տոկոս: Չորրորդը Սոբչակն է ձայների 1,67 տոկոսով:
Ընտրությանը մասնակցությունը կազմել է 67 տոկոս: Նշվում է, որ Պուտինը ստացել է հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ աջակցությունը: Ռեկորդը պատկանում էր Մեդվեդեւին՝ 52,5 միլիոն ձայն 2008 թ.: