Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:
Այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր ԱՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:
Սոցիալական ցանցում որոշ օգտատերեր հրապարակել են ԱՀ Ազգային ժողովի այն պատգամավորների անունները, ովքեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու համար միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Հրապարակված փաստաթղթում նշվում է. «Հարգելի՛ պարոն Դավթյան,
Կարևորելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառների բացահայտման գործի քննությունը բացառապես իրավապահ ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, մենք՝ ներքոստորագրյալներս , միջնորդում ենք Արցախի հանրապետության առաջին նախագահ, Արցախի հերոս և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ՀՀ և ԱՀ պետականաշինության գործում:
ԱԺ պատգամավորներ.
1.Արթուր Թովմասյան
2.Ռուդիկ Հյուսնունց
3.Ռոմելա Դադայան
4.Արզիկ Մխիթարյան
5.Վարդգես Ուլուբաբյան
6.Վարդգես Բաղրյան
7.Արամ Գրիգորյան
8.Ռոբերտ Ղահրամանյան
9.Գրիգորի Կասպարյան
10.Արմեն Օհանյան
11.Ժաննա Գալստյան
12.Դավիթ Մելքումյան
13.Աշոտ Ղուլյան
14.Լյուդվիգ Բարսեղյան
15.Արարատ Օհանջանյան»: