ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի պատրաստվում տեղափոխվել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից:

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է տեղափոխվի կառավարական ամառանոց, ինչպես արդեն կառավարական ամառանոց է տեղափոխվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Օսիպյանը պատասխանեց. «Առայժմ ոչ մի տեղ չեմ տեղափոխվում, բնակվում եմ այստեղ՝ Նուբարաշենում և կշարունակեմ բնակվել»:


Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն արդեն տեղափոխվել է կառավարական ամառանոց, ինչը կապված է նրա անվտանգության ապահովման հետ: