Կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին մարզպետների պաշտոնանկության որոշումները:

Աշոտ Սիմոնյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց Ձորի, Գագիկ Միրիջանյանը՝ Արամվիրի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունքի, Կարեն Համբարձումյանը՝ Սյունքի մարզպետի պաշտոններից:

«Գիտեք ինչի հետ է կապված սա, քաղաքական վերջին օրերի իրադարձությունները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ և հրապարակային: Մի շարք նախարարներ ազատվել են աշխատանքից, այսօր ուզում եմ մեր նախկին նախարարներին շնորհակալությունն հայտնել համատեղ աշխատանքի համար: Ես ուզում եմ մեր բոլոր գործընկերներին, նախարարներին հաջողություններ մաղթել, իմ լավագույն մաղթանքները հղել նրանց: Նույնը վերաբերում է նաև մարզպետներին»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ պաշտոնից ազատվել են ՀՅԴ ու ԲՀԿ ներկայացուցիչ մարզպետներն ու նախարարները: