Ազգային ժողովի բոլոր 11 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներն ընտրվել են: ԱԺ նիստում հայտարարեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության տվյալները.

Ըստ այդմ, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով ի նախագահ է ընտրվել Նարեկ Զեյնալյանը, ով ստացել է 112 կողմ, 16 դեմ ձայներ:


Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել

Ռուբեն Ռուբինյանը, ով ստացել է 117 կողմ, 12 դեմ ձայներ:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Մխիթար Հայրապետյանը, ով ստացել է 116 կողմ, 11 դեմ ձայներ:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Եղոյանը, ով ստացել է 108 կողմ, 17 դեմ ձայներ:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, ով ստացել է 127 կողմ, 2 դեմ ձայներ:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Անդրանիկ Քոչարյանը, ով ստացել է 122 կողմ, 4 դեմ ձայներ:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը, ով ստացել է 122 կողմ, 6 դեմ ձայներ:

Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, ով ստացել է 122 կողմ, 6 դեմ ձայներ:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վարազդատ Կարապետյանը, ով ստացել է 127 կողմ, 2 դեմ ձայներ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Բաբկեն Թունյանը, ով ստացել է 123 կողմ, 6 դեմ ձայներ:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստան»-ից Մանե Թանդիլյանը, ով ստացել է 116 կողմ, 10 դեմ ձայներ: