Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՎՏԲ բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղում:

NEWS.am-ի տեղեկություններով, մի տղամարդ կացնով մտել է բանկ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները վնասազերծել են քաղաքացուն և բերման ենթարկել ոստիկանության բաժին։