Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է ամբողջ աշխարհում 2002-ից: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս մասով ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։

Ի հավելումն մեր կողմից արդեն իսկ այս ուղղությամբ կատարված քայլերի, նախատեսում ենք կրկնակի բարձրացնել նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները, որպեսզի հիվանդանոցները կարողանան պատշաճ և որակյալ բուժօգնություն ցուցաբերել այս մասով։ Հրամանի նախագիծը պատրաստվում է։ Կծախսվի հավելյալ մոտ 50մլն դրամ»։