Պետական վերահսկողության ծառայության աշխատանքի արդյունքում 827 մլն դրամ վերադարձվել է պետբյուջե: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ի, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը. «Դա բավականին նորմալ արդյունք է նոր ստեղծված կառույցի համար: Մեր ֆունկցիան չէ գումար հետ բերելը, դա իրավապահ մարմինների գործն է, մենք հիմա մեր ուշադրությունը դարձնում ենք կանխարգելելու վրա»:

Դավիթ Սանասարյանն ասաց, որ ուսումնասիրությունների ընթացքում ֆիքսում են օրենսդրական բացերը կամ սխալ կարգավորումները, իրականացնում են վերլուծություն եւ որպես առաջարկություն՝ ներկայացնում վարչապետին. «Ես կարող եմ ասել, որ մենք գնումների ոլորտում լուրջ խնդիրները տեսնում ենք, հասկանում ենք՝ շատ խնդիրներ ինչից են գալիս, կարող եմ ասել՝ դրանք դիտավորյալ չեն, բայց օրենսդրական սխալ կարգավորումը տանում է դեպի այդ խնդիրների լուծմանը»,-ասաց նա:


Նա նշեց նաեւ, որ տարբեր ոլորտներում կատարվում են մի շարք ուսումնասիրություններ, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնեն: