Նոր իշխանությունները փորձում են աստիճանաբար մաքրել նախկին իշխանությունների հետ սերտ առնչություններ ունեցող օլիգարխների անցյալը և վերածել «օրինակելի» գործարարների: Շաբաթներ առաջ Կենտրոնի թաղապետն էր Սամվել Ալեքսանյանի գովքն անում, հիմա էլ՝ ՊԵԿ նախագահը. Սամվել Ալեքսանյանը և Արտակ Սարգսյանը ՀԴՄ տվող առաջամարտիկներից են, Ալեքսանյանին պատկանող բիզնեսն ավելի շատ հարկ է վճարել նախորդ ժամանակաշրջանների համեմատ, երեկ հայտարարեց Դավիթ Անանյանը:

Ասում են՝ նման վերաբերմունքի պատճառը նաև այն է, որ օլիգարխները մուծվել են՝ քրեական գործերի հարուցումից խուսափելու, ինչպես նաև իրենց բիզնես գործունեությունն անարգել շարունակելու համար:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ էլ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանն էր ՀՀ-ին ու Արցախին միլիոնավոր դոլարների նվիրատվություն կատարել: Վերջերս հայտնի դարձավ, որ նա Իսպանիայում կյանքն է վայելում:

 Նյութի աղբյուրը՝ Mamul.am