Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես գիտեք, վերջին շրջանում Հռոմի Պապն ինձ հիացնում է: Նրա վերջին քայլը՝ ոտքեր համբուրելը, տարատեսակ մեկնաբանությունների հիմք դարձավ: Շատերը կարող են ծաղրել նրան, անվանել պոպուլիստ, դեմագոգ և այլն: Իրականում Պապը հեղափոխական է: Հեղափոխական՝ բառի դրական իմաստով: Իր հեղափոխությամբ, նա փորձում է կրոնը վերադարձնել մարդուն: Դուրս բերել այն աստիճանակարգային տարատեսակ բադություններից, որոնք այդքան զզվեցրել են հավատացյալներին:

Կրոնը մարդու համար է: Պապը կրոնին նորից տալիս է մարդկային կերպար: Նա վերադառնում է իր կրոնի ակունքներ, որտեղ ձևականությունները համեմատաբար քիչ էին, խեղդող չէին ու ամեն ինչ ավելի պարզ էր»: