Էջմիածին քաղաքի 81-ամյա բնակչի սպանության մեջ կասկածվող ու ձերբակալված 29 ամյա աղջիկը սպանությունից հետո սպանված կոնյակագործի «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջանի ոլորաններում վթարի է ենթարկվել ու տեղափոխվել Տավուշի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Սահակ Մկրտումյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ էին տեղափոխվել ուղեւորները՝ տատ ու թոռ: Թոռնուհին, որը ձերբակալվել է սպանության կասկածանքով հրաժարվել է բուժզննումից ու բուժօգնությունից, իսկ տատիկի մոտ արձանագրվել է բազմաբեկոր ազդոսկրի կոտրվածք: Վերջինս, ըստ Մկրտումյանի, գիշերն ընդունվել է իրենց կենտրոն, առավոտյան ազգականների պահանջով, տեղափոխվել Երեւան՝ Էրեբունի բժշկական կենտրոն: Մեր տեղեկություններով՝ սպանվածի հետ ծանոթ է եղել ձերբակալված աղջիկը: Նախնական տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվող ու ձերբակալված 29 ամյա աղջիկը սպանվածի սիրուհին էր

Նյութի աղբյուրը՝ aravot.am