Այսօր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Պեկինի «Շոուդու» օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ կրել եմ հայկական Nairia բրենդի հայկական նախշերով տունիկա և Taraz.am բրենդի կոշիկ:

Վարչապետի տիկինը Nairia բրենդի հայկական նախշերով տունիկան կրել էր նաև «Ուրվական» միջազգային փառատոնի երաժշտական ծրագրին։

Հակոբյանը «Ուրվական»-ին տունիկայի հետ կրել էր հայկական «Arminé» բրենդի բլուզ, որն արժե 25 դոլար։

Նշենք, որ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ այսուհետ կրելու է հայկական բրենդի հագուստ և հաճախ է հրապարակում այս կամ այն հանդիպմանը կամ միջոցառմանը հայկական որ բրենդի հագուստով է ներկայացել։

Աղբյուր՝ ArmDaily.am