Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, կրկին մեկնել է Հայաստանից:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը: «Նախաքննություն իրականացող մարմինը որոշ ժամանակով թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին՝ մեկնել արտեկիր՝ բուժման նպատակով»,- ասաց Գալստյանը:

Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ եթե տեսողությունը չի դավաճանում՝ Վիեննայի օդանավակայանում տեսել է Ալեքսանդր Սարգսյանին:

Ալեքսանդր Սարգսյանը արդեն երկրորդ անգամ է ԱԱԾ-ի թույլտվությամբ մեկնում Հայաստանից: Նա մոտ երկու ամիս առաջ վարույթն իրականացնող մարմնի պահանջով վերադարձել էր Հայաստան: