«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Բաց հասարակության հիմնադրամի՝ Սորոսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցներին բավականին ոգեւորել են Նարեկ Մալյանի եւ նրա կողմնակիցների կողմից կազմակերպվող միջոցառումները: Դրանց արդյունքում հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձը կրկնապատկվել է, քանի որ համարվում է, որ նրանք աշխատում են էքստրեմալ պայմաններում:

Չի բացառվում, որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը դրամաշնորհ տրամադրի Նարեկ Մալյանին ամիսը մեկ-երկու անգամ նման բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, որպեսզի էքստրեմալ աշխատանքային պայմաններից բխող աշխատավարձի կրկնապատկումը չընդհատվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում