Հունիսի 7-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ԳԱԶ-32212» մակնիշի ավտոմեքենայի 30-ամյա վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 40-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 60-ամյա Գոհար Մուրադյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության պաշտոնական կայքից։ Հունիսի 8-ին, ժամը 04.30-ին, Գ.Մուրադյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: