«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության կապակցությամբ «Մարալիկի ջրատար»-ի տեղափոխման աշխատանքներով պայմանավորված՝ս.թ. հունիսի 20-ին ժամը 10.00-ից մինչեւ հունիսի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Քեթի, Արեւիկ, Այգաբաց,Ազատան, Բենյամին, Լուսակերտ, Սարատակ, Հոռոմ, Գուսանագյուղ, Հայրենյաց, Ձորակապ, Մարալիկ, գյուղերի, Քեթիի զորամասի եւ «Կանաչ Կիրճ» ռեստորանային համալիրի ջրամատակարարումը :

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: