Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ այսօր` հուլիսի 6-ին տեղի ունեցած սարսափելի վթարից 10 հոգի տարբեր վննասվածքներով տեղափոխվել են Արարատի ԲԿ: 

Նա նշեց, որ վիրավորներից 3-ի վիճակը կայուն ծանր է, իսկ մնացած 7-ի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հիմնականում ստացել են այրվածքային վնասվաքծներ:


Նրա խոսքով` վիրավորներից մեկը տեղափոխվել է «Էրեբունի» Բկ, երկուսը` Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, մեկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

ԲԿ տնօրենի խոսքով` մահացածների թիվը դեռ հստակ չէ, նախնական վարկածով 5-6 զոհ կա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 5 մոխրացած դի։