Լոռու մարզում երեկ` հուլիսի 14-ին, տեղի ունեցած քարաթափման հետեւանքով տուժած 35–ամյա Վարդան Մկրտումյանի վիճակը ծանր կայուն է, նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Տղամարդը հիավանդանոց է տեղափոխվել գլխուղեղի կանտուզիայով, թոքի սալջարդով եւ այլ վնասվածքներով։ Այժմ նրան հետազոտում են՝ վնասվածքների աստիճանը պարզելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ–ում հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել քարաթափում:

Քարաթափման հետեւանքով վնասվել է ճանապարհով երթեւեկող ավտոմեքենան, որի ուղեւորները՝ Վանաձորի բնակիչներ 35-ամյա Կարինե Գալստյանը եւ նրա 12-ամյա դուստրը`Լիլիա Մկրտումյանը մահացել են, իսկ ընտանիքի հայրը` 35-ամյա Վարդան Մկրտումյանը տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: