ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Սլովակիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին, համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»,- ասված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով՝ Կարեն Նազարյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանին, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,- ասված է համապատասխան հրամանագրում: