«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանության մեջ ոմանք զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի «տրանսֆորմացիաներից»:

Եթե մինչ հեղափոխությունը նա մոլի հակառուս էր և կարծում էր, որ Պուտինի երկարատև նախագահությունը խանգարում է Ռուսաստանի բնականոն զարգացմանը, ապա այսօր ամեն պատեհ առիթով, անգամ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպումների ժամանակ ռուսամետ է ներկայանում և նույնիսկ հայտարարում, որ ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն իր ընկերն է:

Երեկ, ի դեպ Երևան է ժամանել Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը, որը պետք է հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և «աշխատանքային քննարկում» ունենա ՀՀ ԱԽ-ի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում