ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստը սկսեց լավ լուրով:

«Տեղյակ եք, որ Մուդիզ վարկանիշային միջազգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, սա 2006-ից ի վեր սպասված իրադարձություն է»,- ասաց նա:

Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց ներկայացնել՝ ինչով է սա կարևոր: Վերջինս տեղեկացրեց՝ դա միջազգային ներդրումային հանրության մոտ սպասումներ ու կարծիք է ստեղծում տվյալ երկրում եղած տնտեսական քաղաքականության հուսալիության ու զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Նախարարն ասաց՝ նաև սպասումներ են ձևավորվում, որ առաջիկայում ևս զարգացման հեռանկարները դիտվում են որպես կայուն, ընդհանուր գնահատականի ձևավորման վրա ազդում են մակրոտնտեսական կայունության հարցերը, նաև կառուցվածքային բարեփոխումները, որ վարում է կառավարությունը: