Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող տներից մեկում երիտասարդ կինը գտել է 25-ամյա ամուսնու դին՝ խոհանոցում կախված։
Կինն անմիջապես ահազանգել է շտապօգնություն, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք վարձակալական հիմունքներով են բնակվում այդ տանը: Դեպքի ժամանակ կինը տանը չի եղել, իսկ նրանց անչափահաս երեխան մանկապարտեզում է եղել։
Այս պահին այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ վարկած չկա։
Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։