ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը որակվեց «գործ տվողի» նախագիծ և բուռն քնարկումների տեղիք տվեց: Կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է իրավախախտումը հիմնավորող ապացույց համարել և ընթացք տալ բջջային հավելվածով տեսանկարահանված այն իրավախախտումները, որոնք ՀՀ ոստիկանություն են ուղարկվել բջջային հավելվածով:

Մինչ քվեարկությունը ԲՀԿ-ից Արման Աբովյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու, որովհետև քաղաքացին չպետք է հայտնվի տուգանքների ծանր բեռի տակ:

«Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանը նկատեց, որ իրենց նախագծի նպատակը կանխարգելիչ է և ամենևին էլ տուգանքներն ավելացնելու միտում չունի:

«ԱԺ պատգամավորներից մեկն անցած ուրբաթ ասել էր, թե այս օրինագիծն անբարոյական օրինագիծ է: Հույս ունեմ, որ նա հետ կկանչի իր դիրքորոշումը»,-նշեց պատգամավորը: