Քիչ առաջ ավարտվեց Վալերի Օսիպյանի հանդիպումը ոստիկանության ղեկավար կազմի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Պարոն Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին իրենց կատարած աշխատանքի համար»,-նշեց Ահարոնյանը:
Նա այլ մանրամասներ չհաղորդեց նիստից՝ պարզաբանելով, որ նախկին ոստիկանապետը միայն շնորհակալական խոսքեր է ասել ոստիկանության ծառայողներին:
Ըստ Ահարոնյանի՝ հանդիպման ընթացքում Օսպիյանը ոչնիչ չի ասել իր պաշտոնանկության պատճառների մասին:
«Օսիպյանը հայտնեց, որ ցանկացած պահի, եթե իր կարիքը լինի՝ իր գիտելիքը, փորձը, պատրաստ է ոստիկանությանը նեցուկ լինել»,-հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետը:
Նշենք, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնը կստանձնի ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը: