«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացման 2020-2030թթ. ռազմավարության նախագիծը: Այս նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա հեղինակները իրականում տեղյակ չեն Հայաստանի գյուղատնտեսության իրական վիճակից, քանի որ իրենց առաջ դնում են այնպիսի խնդիրներ, որոնք ուղղակի ծիծաղ են առաջացնում: Դրանցից մեկը «գյուղատնտեսության թվայնացումն է»:

Հետաքրքիր է նաև, որ ծրագրի հեղինակները ձգտելու են գյուղատնտեսության մեջ հասնել «գենդերային հավասարության», ինչը նշանակում է, որ առաջիկայում մենք կտեսնենք կին տրակտորիստների և կոմբայնավարների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: