Մեքսիկական Լաս Մարգարիտաս քաղաքի բնակիչները քաղաքապետին պարաններով կապել են մեքենային և քարշ են տվել փողոցներով: Տեղացիները դժգոհել են Խորխե Էսկանդոնի աշխատանքից: Մասնավորապես՝ Էսկանդոնը խոստացել է բարեկարգել փողոցները, բայց ոչինչ չի արել: Քաղաքի բնակիչները առևանգել են քաղաքապետին աշխատավայրից, դուրս են բերել և կապել են պիկապին: Ավելի ուշ տեղացիների գործողություններին միջամտել է ոստիկանությունը: Տուժել է 11 մարդ, 30-ը բերման է ենթարկվել: Քաղաքապետին բժշկական օգնություն է ցուցաբերվել: