ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ խաղողի մթերման թեմային՝ ուրախությամբ նշելով, որ այս տարի որևէ խնդիր չի եղել. «Այսօր արձանագրեցի, որ խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք և ուշադրության էր արժանի այն, որ էս տարի ոչ մի աղմուկ, ոչ մի աղաղակ չկա:

Չեմ հիշում էդպիսի բան, որ խաղողի մթերման շրջանում, կառավարությունը, էսպես ասած, սթրեսային ու ցայտնոտային տեղեկատվություն չստանա: Մեզ բոլորիս շնորհավորում եմ էս կապակցությամբ: Սա կապված է այն գործողությունների հետ, որոնք ձեռնարկել ենք անցյալ տարվանից՝ ՊԵԿ-ի միջոցով: Հուսով եմ՝ գտել ենք ձևը, որ արհեստական լարվածություններ ու գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»,- ասաց Փաշինյանը: