Խուլ ու համր անձինք ծեծի են ենթարկվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց նրանց թարգմանիչ Ռոզա Բալեյանը։
«Երեկ երեկոյան ժամը 21։30-ի սահմաններում մի խումբ մարդիկ հարձակվել և ծեծի են ենթարկել խուլ և համր անձանց, որոնք տվյալ պահին գտնվել են «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի առջև»,- մեզ հետ զրույցում ասաց թարգմանիչը՝ ուղղորդելով առավել մանրամասների մասին տեղեկանալ խուլ ու համար անձանց փաստաբանից։