Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժեց ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է Էդգար Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանից:
Վերջինիս փոխանցմամբ՝ դատարանը նաեւ ոչ իրավաչափ է համարել Մալաքյանի ձերբակալման որոշումը:
Գոռ Մալաքյանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ: Նույն արարքի կատարման համար մեղադրվում է նաեւ նրա եղբայրը՝ Էդգար Մալաքյանը, որին այսօր դատարանը մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել: