Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային գինն ավելացել է 300 հազար եվրոյով: Վերջին թարմացումից հետո Transfermarkt-ը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 1.8 միլիոն եվրո:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բալեկյանը մոտ է արգենտինական «Բոկա Խունիորս» տեղափոխվելուն: Հարձակվողի ծառայություններով հետաքրարված է նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Նորվիչ Սիթին», որը 4-4.5 միլիոն դոլար է առաջարկել նրա տրանսֆերի դիմաց:
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 2018-ից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել է 2016-ին: Արգենտինական ակումբի հետ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Արգենտինայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 10 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: