Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը բացել է գոլերի հաշիվն արգենտինական «Բոկա Խունիորսի» կազմում: Բուենոս Այրեսի թիմն ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է «Աթլետիկո Տուկումանին», իսկ 25-ամյա ֆուտբոլիստը 29-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2:0: Բալեկյանը խաղացել է մեկնարկային կազմում: