Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը այս տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա Ռուսաստանից։ Այդ մասին հայ ֆուտբոլիստը հայտնել է Sport-express.ru-ի հետ զրույցում։

«Իմ մասին տարբեր խոսակցություններին չեմ հետեւում։ Եթե ակումբի ղեկավարությունն ասում է, որ մնում եմ՝ նշանակում է մնում են։ Ես այդ ամենից առավելագույն կտրում եմ ինձ։ Եթե լինի հստակ առաջարկ, կխոսենք։

Եվրոպայում խաղալը երազանք է, բայց ոչ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հույս ունեմ, հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվեմ։ Կշարունակեմ աշխատանքը, կանեմ հնարավոր առավելագույնը»,- ասել է Նաիր Տիկնիզյանը։

Ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ մասնակցել է 9 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։