Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Աստոն Վիլային» 2։1 հաշվով հաղթելու շնորհիվ «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաղթանակների քանակը Պրեմիեր լիգայում հասցրեց 150-ի։ Դրա համար պահանջվեց 203 հանդիպում։ Դա ամենաարագ ցուցանիշն է մրցաշարի պատմության մեջ։
Նախորդ ռեկորդակիրը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն էր, որը «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Տոտենհեմի» հետ 150 հաղթանակի հասել է 230 խաղում։
Գվարդիոլան չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Դրանից առաջ ղեկավարել է կատալոնական «Բարսելոնան» եւ Մյունխենի «Բավարիան»։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» 14 խաղից հետո 32 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Չելսիից»։