Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում։ Այժմ նա արձակուրդն անցկացնում է իսպանական Մարբելյա քաղաքում եւ ոչ պատոնական բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ, հաղորդում է իսպանական Marca-ն։

Էրլինգ Հոլանդը ցանկանում է ընտրություն կատարել այս ամիս եւ հասնել նախնական համաձայնության, իսկ ակումբը փոխել այս տարվա ամռանը։


Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը «Բորուսիայի» հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո, սակայն գերմանական ակումբի հետ պայմանագրով սահմանված է 75 միլիոն եվրո հրաժարագին։